տուն Հասարակություն Իրավական Մանվել Գրիգորյանի կալանքի հարցը Վերաքննիչ դատարանի տիրույթում է

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցը Վերաքննիչ դատարանի տիրույթում է

200
0

ՀՀ Վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի  պաշտպանների բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 5-ի դատական ակտը, որով մերժվել էր  ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հիմնավորումները՝  Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը  վատթարացել է կալանքը կրելու ընթացքում: Նա ունի 3 տասնյակ հիվանդություն, իսկ ոտքերը համարյա ամբողջովին անզգայացած են:

Պետական մեղադրողն էլ նշեց, թե ամբաստանյալը պատշաճ բուժօգնություն է ստանում հանրապետության լավագույն կլինիկաներից մեկում: Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ նրա առողջական վիճակը անհամատեղելի չէ կալանքի հետ: