Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: