տուն Հասարակություն Իրավական Մանվել Գրիգորյանին ուղարկել արտերկիր՝ բուժման. փաստաբաններ

Մանվել Գրիգորյանին ուղարկել արտերկիր՝ բուժման. փաստաբաններ

303
0

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր  դատարանին միջնորդեցին՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկել:

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը:

Մեղադրող դատախազը առարկեց. «Որեւէ փաստական տվյալ եւ հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց, եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։