Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայացել է անվասայլակով, ուղեկցում են շտապ օգնության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։