Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ ամբաստանյալի խափանման միջոց կալանքը հինգ միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին:
Դատավորն այն անհիմն համարեց:
Նշենք՝ պաշտպանական կողմը պնդում է, որ ամբաստանյալի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է. նա բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: