տուն Հասարակություն Իրավական Մանվել Գրիգորյանը դեռևս տուն չի տեղափոխվել. մանրամասներ

Մանվել Գրիգորյանը դեռևս տուն չի տեղափոխվել. մանրամասներ

306
0

«Մանվել Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակով»,- Araratnews.am-ին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց՝ իր գործընկերը նոր է տեսակցել Մանվել Գրիգորյանին, որը թեև գիտակցության է եկել, սակայն չի կարող շնչել առանց «կատեի»:

Փորձեցինք «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունուց ևս լրացուցիչ տեղեկություն լսել, սակայն հեռախոսն անհասանելի էր: ԲԿ-ից էլ տեղեկացրին՝ հիվանդների մասին տեղեկություն չեն տալիս:

Սոնա Դավթյան