տուն Սպորտ Մանջուկիչն ու Շվայնշտայգերը չեն մասնակցի Բորուսիայի հետ եզրափակչին

Մանջուկիչն ու Շվայնշտայգերը չեն մասնակցի Բորուսիայի հետ եզրափակչին

90
0

1102308-17477178-640-360

Այսօր հայտնի է դարձել, որ Մյունխենի «Բավարիայի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը չի մասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ եզափակչին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մանջուկիչը չունի առողջական խնդիրներ, սակայն Խոսեպ Գվարդիոլան որոշել է նրան չներառել հայտացուցակում: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բունդեսլիգայում մասնակցել է 30 խաղի` դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի նաև Բաստիան Շվայնշտայգերը, ով ունի վնասվածք:

Հիշեցնենք, որ «Բավարիա» — «Բորուսիա» եզրափակիչը կկայանա վաղը` մայիսի 17-ին Երևանի ժամանակով 22:00-ին: