Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտպան Էլիաքիմ Մանգալայի տեղափոխության շուրջ համաձայնության է հասել պորտուգալական «Պորտուի» հետ: Այս մասին հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը:
Պորտուգալական ակումբը համաձայնվել է բաց թողնել Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա պաշտպանին 40 միլիոն եվրոյի դիմաց:
Այժմ վճռական խոսքը պատկանում է հենց ֆուտբոլիստին, ով այժմ իր ազգային ընտրանու կազմում գտնվում է Բրազիլիայում ու պատրաստվում է Գերմանիայի հավաքականի դեմ 1/4 եզրափակչի հանդիպմանը:
Ավելի վաղ նշվում էր նաև, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է անգլիական մեկ այլ ակումբ՝ Լոնդոնի «Չելսին»: