տուն Սպորտ Մանչեսթեր Սիթին Յայա Տուրեին թույլ չի տվել այցելել մահացող եղբորը

Մանչեսթեր Սիթին Յայա Տուրեին թույլ չի տվել այցելել մահացող եղբորը

81
0

Yaya-Crying-500

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը Անգլիայի առաջնության ավարտից հետո թույլ չի տվել կիսապաշտպան Յայա Տուրեին այցելել իր մահացող եղբորը՝ Իբրահիմին։ Այս մասին Տուրեն ասել է բրիտանական մամուլին տված իր հարցազրույցում։ Իբրահիմը մահացել է անցած շաբաթ քաղցկեղից։

«Ես նախատեսում էի այցելել եղբորս Անգլիայի առաջնության ավարտից և Կոտ դ՛Իվուարի հավաքի միջև։ Սակայն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն ինձ նման հնարավորություն չտվեց և ես ստիպված էի թիմի հետ գնալ Աբու Դաբի՝ նշելու թիմի հաղթանակը։ Ես պետք է ավելի հաստատկամ լինեի և ստիպեի «Սիթիին» ավելի հարգանքով վերաբերվել իմ հոգեվիճակին։ Մանավանդ, որ ակումբում գիտեին, թե ինչ ապրումներ ունեի վերջին ամիսներին։ Բարեբախտաբար, մյուս եղբայրս՝ Կոլոն կարողացավ այցելել նրան», — ասել է Յայան։