Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում այս պահին ընթացող «Սպարտակ» — «Անժի» հանդիպմանը։
Championat.com-ի ունեցած տվյալներով՝ նրանք հետևում են «Սպարտակի» 2 ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի և իտալացի պաշտպան Սալվատորե Բոկետիի խաղին։
Նշենք, որ «Սպարտակի» կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ են դուրս եկել Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը, իսկ «Անժիի» կազմում՝ Կառլեն Մկրտչյանը։