տուն Սպորտ Մանչեսթեր Յունայթեդի հերթական խայտառակ պարտությունը

Մանչեսթեր Յունայթեդի հերթական խայտառակ պարտությունը

88
0

3831515

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակ մրցելույթների շարքի ընդհանտմանը, կարծես, չի օգնում նույնիսկ հոլանդացի անվանի մասնագետ Լուի վան Գալը։ Նրա սաները նախօրեին խայտառակ պարտություն են կրել Անգլիայի լիգայի առաջին տուրում՝ 0։4 հաշվով զիջելով Անգլիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Միլթոն Քինս Դոնս» թիմին։

Լուի վան Գալի թիմն առաջին անգամ վերջին 19 տարում չի կարողանում հաղթահարել Անգլիայի լիգայի առաջին տուրը։ Սակայն «Յունայթեդը» երբեք 4 գնդակի տարբերությամբ չի պարտվել Անգլիայի ստորին դիվիզիոններից մեկի թիմին։