տուն Սպորտ Մանչեսթեր Յունայթեդը 600 միլիոն ֆունտի պայմանագիր կստորագրի Nike-ի հետ

Մանչեսթեր Յունայթեդը 600 միլիոն ֆունտի պայմանագիր կստորագրի Nike-ի հետ

258
0

355091_623_a

Առաջիկայում Անգլիայի տիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» շուրջ 600 միլիոն ֆունտ ստերլինգի հովանավորչական պայմանագիր կստորագրի մարզական հանդերձանք արտադրող ամերիկյան Nike ընկերության հետ։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Ներկայում Nike-ը համարվում է «կարմիր սատանաների» տեխնիկական հովանավորը՝ տարեկան ծախսելով մոտ 23.5 մլն ֆունտ ստերլինգ։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի տասը տարվա համար։ Շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի նաև տիտղոսային հովանավորի փոփոխության մասին։ Chevrolet ընկերությունը տարեկան «Յունայթեդին» կվճարի 35 մլն ֆունտ ստերլինգ։