«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Սաութհեմփթոնի» ձախ պաշտպան Լյուկ Շոուին: «Կարմիր սատանաները» պատրաստվում են 18-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 30 մլն ֆունտ ստերլինգ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նույն աղբյուրի համաձայն` ակումբում վստահ են, որ իրենք առաջ են անցնելու «Չելսիից» Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պայքարում: «Չելսին» Շոուին կարող է խաղային մշտական պրակտիկա տրամադրել, իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Շոուին հրավիրել որպես Պատրիս Էվրայի փոխարինող: