Ինչպես հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը՝ ակումբը ներկայացրել է 2014-15 մրցաշրջանի իր նոր համազգեստը:
Սպիտակ օձիքը, որ կրկին հայտնվել է ակումբի մարզաշապիկին, պետք է հիշեցնի 20-րդ դարի սկզբի մարզաշապիկների մասին: Վզի շրջանում մարզաշապիկի վրա փոքրիկ գրություն է ավելացել՝ «Երիտասարդություն, տղամարդություն, հզորություն»:
Առաջին անգամ «ՄՅու»-ի ֆուտբոլիստները նոր մարզաշապիկով դաշտ դուրս կքան հուլիսի 23-ին կայանալիք «Լոս Անջելեսի» հետ ընկերական խաղի ժամանակ:
Մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր հովանավոր Chevrole ընկերությունն այս առիթով հատուկ հոլովակ է թողարկել, որում ցույց է տրվում, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել ակումբի մարզաշապիկը: