Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Այս մասին հաղորդում է The Sun-ը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է մեծացնել մրցակցությունը միջին գծում, և թիմի ղեկավարությունը մտադիր է իրականացնել այդ տրանսֆերն արդեն այս տարվա հունվարին, երբ կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը:
28-ամյա կիսապաշտպանն, այդուհանդերձ, ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան ակումբում: Այս մրցաշրջանում Մոդրիչն Իսպանիայի Լա լիգայում անցկացրել է 10 խաղ` կատարելով մեկ արդյունավետ փոխանցում: