տուն Սպորտ Մանչեսթեր Յունայթեդը եվրագավաթների փոխարեն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Մանչեսթեր Յունայթեդը եվրագավաթների փոխարեն ընկերական հանդիպումներ կանցկացնի

81
0

Manchester United 13-14 Home Kit (1)

«Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի կարող է դուրս մնալ եվրագավաթների խաղարկությունից՝ Անգլիայի առաջնությունում անհաջող ելույթների պատճառով, արդեն ծրագրեր է մշակում եվրագավաթների փոխարեն հաջորդ մրցաշրջանում ընկերական հանդիպումների շարք անցկացնելու համար։ Սա թույլ կտա նվազագույնի հասցնել եվրագավաթներին չմասնակցելու պատճառով կրած ֆինանսական կորուստները։

Նախատեսվում է, որ անգլիական թիմը կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել Արևելքի, Չինաստանի և ԱՄՆ-ի թիմերի հետ։ Կանխատեսվում է, որ Չեմպիոնների լիգային չմասնակցելու պատճառով «Յունայթեդը» կարող է զրկվել առնվազն 20 մլն ֆունտ ստերլինգից։

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի պրեմիեր լիգայում զբաղեցնում է առայժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։