Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել: Վարակը հայտնաբերվել է դայակներից մեկի մոտ, որը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը.
Ինչպես AraratNews.am-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը,ինքնամեկուսացել էին նաև մանկատան աշխատակցի մտերիմներն ու բոլոր նրանք, ովքեր շփում էին ունեցել վերջինիս հետ՝ փաստելով, որ դայակն առաջինն է եղել, ում մոտ 37,6 ջերմություն է նկատվել, և նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն։
«Դայակի թեստի պատասխանը երեկ է հայտնի դարձել, պատասխանը դրական է։ Նա իրեն լավ է զգում այս պահին։ Մանկատան կորոնավիրուսով վարակաված երեխաները և աշխատակիցները ևս սիմպտոմներ չունեն», — նշեց խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մանկատանը 46 կորոնավիրուսի թեստ էր իրականացվել, որից 15-ի պատասխանը դրական էր եղել։ Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, արդեն 6-ը՝ աշխատակիցներ: