Այս պահին դեռևս շարունակվում է ԿԳՆ-ի դիամաց կազմակերպված մանկավարժների բողոքը, որոնց միացել է նաև «Դ!եմ եմ» նախաձեռնությունը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դուրս գա նախարարությունից և պատասխանի իրենց հարցերին: Սակայն, Araratnews.am-ի լրագրողի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցներին քիչ առաջ պարզ է դարձել, որ Աշոտյանն այլևս նախարարության շենքում չէ: Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը, ում հավաքվածները տվել են իրենց կազմած պահանջագիրը, իսկ Բաղդասարյանն էլ խոստացել է այն փոխանցել Աշոտյանին:
Հիշեցնենք, որ մանկավարժները ակցիա են կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով նախարարից պարտադիր կուտակայինի հարցում ենթարկվել ՀՀ բարձրագույն դատարանի որոշմանը: