տուն Քաղաքական Հայաստան Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ծառին փակցվել են բուժված երեխաների նկարները....

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ծառին փակցվել են բուժված երեխաների նկարները. Ա. Հակոբյան

431
0

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաներին և նրանց ծնողներին ոգևորելու նպատակով կենտրոնում տեղադրված այս խորհրդանշական ծառի «մրգերի» վրա փակցված են արդեն բուժված երեխաների նկարները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ միասին կարող են նպաստել ծառի «մրգերի» ավելացմանը։

«Միասին կարող ենք կյանքեր փրկել»,-եզրափակել է Աննա Հակոբյանը՝ հրապարակելով խորհրդանշական ծառի լուսանկարն ու  հաշվեհամարի տվյալները: