«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայանա «Colours Of Your Dream» երգով

    303
    0

    «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով՝ 138  միավորով հաղթել է Կարինա Իգնատյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 24-ին Գլիվիցեում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով՝ հաղորդում է Նոյյան Տապան լրատվական գործակալությունը:

    Աղբյուրի փոխանցմամաբ՝  հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:
    Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։ Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն արդյունքները կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում (www.eurovision.am)՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here