տուն Քաղաքական Մանիպուլյացիայով մի՛ զբաղվեք․ որևէ մեկը չի հնչեցրել գնդակահարելու, այրելու մասին արտահայտություններ

Մանիպուլյացիայով մի՛ զբաղվեք․ որևէ մեկը չի հնչեցրել գնդակահարելու, այրելու մասին արտահայտություններ

229
0

Հարգելի՛ «Բարգավաճ Հայաստան», խնդրում եմ մի՛ զբաղվեք մանիպուլյացիայով։ Ո՛չ այս ամբիոնից, ոչ որևէ այլ տեղից չի հնչել «Դուք մեր դուրը չեք գալիս» արտահայտությունը և դրա համար հեռացեք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Որևէ մեկը «Իմ քայլը» խմբակցությունից չի հնչեցրել արտահայտություններ գնդակահարելու, այրելու, ինկվիզիցիայի ենթարկելու մասին։ Չի եղել և մանիպուլյացիայի մի ենթարկեք։ Չի եղել «Իմ քայլը» խմբակցության կողմից հանրային, հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական նման արտահայտություն։ Փոխարենը լսում ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ցանկացած փոփոխության գնալու մերժում»,- շարունակեց Մակունցը։

Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծով երբեք չեն ասել, որ դրանով գնում են ՍԴ ճգնաժամի լուծման․ «Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, և այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը»։

Մակունցի խոսքով՝ նախագծով մտադիր են համերաշխության մթնոլորտում գնալ փոփոխությունների և նախագիծը ձեռքսեղմման առաջարկ է։