Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում` Մանեժնայա հրապարակում, ձերբակալել է առնվազն 315 մարդու։ Այս մասին հայտնում է «Ռոսբալթը»։
««Մանեժնայա» հրապարակում ակցիան շարունակվում է, արդեն շուրջ 2 հազար մարդ է հավաքվել», — թվիթերյան իր միկրոբլոգում գրել է քաղաքական գործիչ Սերգեյ Ուդալցովը։
Բանն այն է, որ ոստիկանությունում մտահոգվում են, որ «Բոլոտնայա» գործով դատավճռի հրապարակումից հետո դրանից դժգոհ ընդդիմադիրները կարող են չարտոնված հանրահավաք անցկացնել Մանեժնայա հրապարակում։ Այսօր դատարանի դիմաց տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն ձերբակալվել է ավելի քան հարյուր մարդ։