Իրանի նախագահ Հասան Ռուհանին ցավակցություն է հայտնել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զումայիներկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մհվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մանդելան հավատում էր ամբողջ աշխարհում մարդկանց ազատությանն ու արդարությանը: Մանդելան մարդկանց սովորեցնում էր ներել, բայց չմոռանալ», — ասել է Ռուհանին ցավակցական իր ուղերձում` հավելելով, որ նա մի մարդ էր, ով քաղաքականությունը միավորեց էթիկայի հետ:
Հիշեցնենք, որ Մանդելան մահացել է նախօրեին 95 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո: