Այսօր համացանցում հայտնվել է Նելսոն Մանդելայի մասին նոր ֆիլմի թրեյլերը, որում հնչում է U2 խմբի «Սովորական սեր» երգը: Ֆիլմը կոչվում է «Մանդելա. Երկար ճանապարհ դեպի ազատություն» (Mandela: Long Walk to Freedom):
Երաժտական խմբի պաշտոնական էջում ասվում է, որ երգը գրվել է հատուկ ֆիլմի համար: U2-ի համար ազատության համար պայքարող Նելսոն Մանդելան ամենասիրելի մարդկանցից մեկն է:
Տեղեկացնենք, որ «Մանդելա. Երկար ճանապարհ դեպի ազատություն» ֆիլմը նկարահանվել է Մանդելայի մասին 1994 թվականին հրապարակված գրքի հիման վրա: Ֆիլմում հեղինակները պատմել են Մանդելայի երիտասարդության և 27 տարվա բանտարկության մասին:
Սպասվում է, որ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2014 թվականի հունվարին: