Հարավաֆրիկյան հանրապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելայի բրոնզե արձանի ականջի մեջից հեռացրել են բրոնզե ճագարին: Բրոնզե ճագարը՝ արձանը ստեղծած Koketso Growth ընկերության «ստորագրությունն էր»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Որոշումը կատարվել է», — ասել է մշակույթի նախարարության ներկայացուցիչ Մոգոմոտսի Մոգոդորին: Koketso Growth ընկերությունը պատվեր էր ստացել անցած տարվա վերջին, երբ մահացել էր այդ երկրի մեծ առջնորդը: Այն տեղադրված է Պրետորիայում նախագահական նստավայրի դիմաց:
Ճագարին ժամանակին հայտնաբերել էին լրագրողները: Քանդակագործներ Անդրե Պրինսլը և Ռուհան վան Վյուրենը խոստովանել են, որ իրենք գաղտնի են թողել այդ փաստը, քանի որ պատվիրատուն թույլ չի տվել ընկերության ստորագրությունը դնել Մանդելայի տաբատի վրա: