Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը խոստովանել է, որ 1997 թվականին պատրաստվում էր սպանել իր հիմնական մրցակցին` Էվանդեր Հոլիֆիլդին, այդ տարի կայացած մենամարտի ժամանակ: Այս մասին հաղորդում է Sydney’s Daily Telegraph-ը:
«Սկզբական փուլում սպասվում է, որ մենամարտը կկայանա 1997 թվականի մայիսի 3-ին, սակայն ես ստացա գլխի վնասվածք, և մենամարտը տեղափոխվեց հունիսի 28-ին: Երբ մենամարտը սկսվեց, ես ինձ լավ էի զգում: Վստահ էի հաղթանակին: Սակայն հետո Հոլիֆիլդը գլխով ինձ խփեց։ Յուրաքանչյուր ոք, ով տեսել է այն, կասի, որ դա ակնհայտ հարված էր: Ես կատաղած էի, կորցրի համբերությունս: Այդ է պատճառը, որ կծեցի նրա ականջը»,- ասել է ծանրքաշային աշխարհի նախկին չեմպիոնը, որը հավելել է, որ մենամարտի դադարից հետո 50 հոգի իրեն բռնել էր, որպեսզի չսպանի Հոլիֆիլդին նրա արարքի համար: