տուն Հասարակություն Բժիշկ Մայքլ Տեր-Պողոսյան` պոզիտրոնային ճառագայթային տոմոգրաֆիայի «հայրը»

Մայքլ Տեր-Պողոսյան` պոզիտրոնային ճառագայթային տոմոգրաֆիայի «հայրը»

668
0

1977 թվականին ստեղծված պոզիտրոնային ճառագայթային տոմոգրաֆիայի սքաներն իսկական հեղափոխություն առաջացրեց համաշխարհային բժշկության մեջ: Այս նորարարությունը հայտնի դարձավ աշխարհահռչակ հայ ֆիզիկոս, գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանի ջանքերի շնորհիվ:

Մ. Տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թ. ապրիլի 21-ին Բեռլինում, որտեղ նրա ընտանիքը բնակություն էր հաստատել Հայոց ցեղասպանությունից հետո: Սակայն Գերմանիայում նացիստական ​​տրամադրությունները հանգեցրին ապագա ֆիզիկոսի ընտանիքի արագ տեղափոխմանը Ֆրանսիա:

Մայքլի սերը գիտության, հատկապես ֆիզիկայի և քիմիայի նկատմամբ դպրոցից էր գալիս: 1943-ին նա գիտական աստիճան ստացավ Փարիզի համալսարանում, այնուհետև 1946-ին՝ Ռադիումի ինստիտուտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մայքլը՝ որպես Դիմադրության շարժման անդամ, պայքարում էր նացիստների դեմ: 1946 թ. ֆիզիկոսի հայրը, անհանգստանալով որդու ապագայի համար, որոշեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այստեղ Մայքլն ընդունվեց Վաշինգտոնի Սբ Լուիսի համալսարան: Այդ ժամանակ այնտեղ դասավանդում էր հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արթուր Հոլլի Քոմփթոնոմը:

Ուսումնառությանը զուգահեռ՝ Մայքլն սկսեց աշխատել ֆիզիկայի ֆակուլտետում, որպես գիտաշխատող: 1948-ին նա ստացավ մագիստրոսի կոչում, իսկ 1950-ին՝ ատոմային ֆիզիկայի դոկտորի աստիճան:

Նույն թվականին Մայքլն աշխատանքի է անցնում Մալինքրոդի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Այնտեղ աշխատելու տարիներին նա հայտնաբերում է կարճատև ռադիոակտիվ իզոտոպների ներուժը և դրա շնորհիվ առաջիններից մեկն էր, որին հաջողվեց  հայտնաբերել ուղեղի ուռուցքները և չափել արյան հոսքը:

1961-ին Տեր-Պողոսյանին շնորհվում է ճառագայթային հետազոտությունների պրոֆեսորի կոչում: 1973 թվականին նա դառնում է Մալինքրոդի համալսարանի ռադիոակտիվ հետազոտության ամբիոնի վարիչ:

1970-ականներին Տեր-Պողոսյանը ղեկավարում է բժիշկների, կենսաբանների և ֆիզիկոսների մի խումբ, որոնք ստեղծեցին համակարգային տոմոգրաֆիայի սարքը, որն առանձնանում էր նրանով, որ, ի տարբերություն նմանատիպ սարքերի, որոնք ցույց էին տալիս միայն մարմնի հյուսվածքների քարտեզը, պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիան ցույց էր տալիս նաև շարժն այդ հյուսվածքներում:

Ավելի քան չորս տասնամյակ Տեր-Պետրոսյանը մեծ հաջողությունների հասավ միջուկային գիտության ասպարեզում, ինչի համար պարգևատրվեց Ֆրանսիայի «Ոսկե շքանշանով», կանադական «Gairdner»  մրցանակով, ԱՄՆ Սենտ Լուիսի Գիտությունների ակադեմիայի ցմահ պարգևով և Ջորջ Չարլզ դե Հևեսի միջուկային բժշկության ընկերության «Միջուկային բժշկության հիմնադիր» մրցանակով, «Paul C. Aebersold»-ի պարգևով:

Մայքլ Տեր-Պետրոսյանը եղել է նաև ԱՄՆ էներգետիկայի նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի խորհրդական։ Նա հեղինակել է ավելի քան 250 գիտական աշխատություն։ Համաշխարհային բժշկության մեջ հեղաշրջում կատարած հայ գիտնականը մահացավ 1996 թ.՝ 71 տարեկան հասակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here