Մայր Աթոռն արձագանքել է BBC-ի հերթական հրապարակմանը

    226
    0

    Մայր Աթոռն արձագանքել է BBC-ի հերթական հրապարակմանը՝ նշելով, որ այն նմանվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավի: Ներկայացնում ենք Մայր Աթոռի արձագանքը. 

    «Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերեւս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։ 

    Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված որոշ անհատների շահերից` նպատակ ունենալով անվանարկել մեր Ազգային Եկեղեցին։

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբեւէ։

    Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը»։

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here