Պետք է հասկանանք՝ ում ենք պաշտպանում այս նախագծով։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ատելության խոսքին վերաբերող քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Մարինե Կարապետյանը։
Նրա խոսքերին արձագանքեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հիշեցնելով, որ 2017-ի ընտրություններից առաջ ծաղկեպսակ էին ուղարկել Նաիրա Զոհրաբյանենց տուն, ինչը ևս ատելության խոսքի բաղադրիչ է պարունակում։
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց, որ մայրը իջել է մուտքի մոտ և ուշագնաց է եղել․ «Ծաղկեպսակը դրել էին 2017-ին։ Դա առնչվում էր իմ քաղաքական գործունեությանը, և դրանից հետո իմ մայրը լուրջ հիվանդություն ձեռք բերեց։ Հիմա տիկի՛ն Կարապետյան, դա վերաբերում էր իմ քաղաքական գործունեությա՞նը, թե՞ նրան, որ իմ մազերը սև են, աչքերս էլ շեղ են։ Ես վստահ կարող եմ ասել, որ դա վերաբերում էր բացառապես իմ քաղաքական գործունեությանը։ Երբ մայրս դուրս է գալիս և տեսնում է ծաղկեպսակ, վրան գրված «Նաիրիա Զոհրաբյան»»։