տուն Լուրեր Մայրը հրաժարվել է երկու երեխաներից. նրանցից մեկը հայտնվել է մանկատանը

Մայրը հրաժարվել է երկու երեխաներից. նրանցից մեկը հայտնվել է մանկատանը

141
0

supercoolpics_11_19122012143126

Սառան 11 տարեկան է,  երկու ամիս առաջ մայրը նրանից հրաժարվել է ու տարել Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն:  Երեխան դպրոց չի հաճախել, նաեւ մտավոր հետամնացություն ունի: Սկզբում ընդհանրապես չէր խոսում, հիմա լոգոպեդի օգնությամբ սկսել է բառեր ասել:

«Տանը երեխան գտնվել է բարձիթողի վիճակում: Ծնողներն ամուսնալուծված են: Նա ապրում էր մոր, տատիկի, պապիկի հետ: Նրա կրտսեր քրոջը հայրն է պահում»,- ասում է մանկատան փոխտնօրենը:

Ընտանիքի անդամները պատաճառաբանում են, որ ապրել են Գորիսի շրջանի գյուղերից մեկում, որտեղ դպրոց չի եղել: Սակայն մանկատանը համարում են, որ դա պատճառ չէ, քանի որ 11 տարեկան երեխան ոչնչից ինֆորմացված չէ: Այս ընթացքում լոգոպեդները աշխատում են խոսքի վրա, որպեսզի սեպտեմբերից հնարավոր լինի նրան ուղարկել առաջին դասարան:

Սառայի հայրն ի սկզբանե հայրություն չի ճանաչել, իսկ հիմա ուզում է ծնողական իրավունքներ ստանձնել երեխայի նկատմամբ: Ներկայում պատրաստվում են համապատասխան փաստաթղթերը: Նա մանկատանը կմնա այնքան ժամանակ, մինչեւ այդ բոլոր հարցերը լուծվեն:

Շարունակելի

Անի Պետրոսյան