տուն Հասարակություն Առողջապահություն Մայրը երեխային կերակրելիս նկատել է, որ նա մահացած է

Մայրը երեխային կերակրելիս նկատել է, որ նա մահացած է

479
0

Հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակից բժիշկների հերթապահ խումբը անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր-Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 ամսական տղա էր, որի մայրը ցանկացել է կերակրել և նկատել է, որ երեխան չի շնչում։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաատվում։