տուն Լուրեր Մայրաքաղաքում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները

139
0

phpThumbՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են  տեղացած ու, հատկապես քաղաքի բարձրադիր հատվածներում ընդմիջումներով  շարունակվող ձյան, ինչպես նաև մայթերին ու բակային տարածքներում առաջացած մերկասառույցի մաքրման աշխատանքները: Գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով, անհրաժեշտության դեպքում փողոցները մաքրվում են հատուկ տեխնիկայով, իսկ մայթերից ու  աստիճանավանդակներից, ձնամաքրմանը զուգահեռ, նաև հեռացվում է մերկասառույցը: Դեկտեմբերի 21-ին և 22- ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 64 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 23-ի առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է 111  տոննա տեխնիկական աղ և շուրջ  250 խմ շլաքային ավազ։ Աշխատանքները վերահսկվում են  Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here