տուն Լուրեր Մայրաքաղաքում մեկնարկել են հայտարարությունների նոր ցուցատախտակների տեղադրման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են հայտարարությունների նոր ցուցատախտակների տեղադրման աշխատանքները

134
0

9ef21d45ce08a6737a0ea02ae73c909f49316a3eԵրևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ.-ից սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երևանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: Մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված վայրերում ընթացիկ տարում կտեղադրվի շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն