տուն Լուրեր Մայրաքաղաքում ընթանում են նոր ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ

Մայրաքաղաքում ընթանում են նոր ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ

108
0

b9ac8d67872a0e0b5b62e2d6f27a7c978910e82eՄայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014 թվականի ծրագրի շրջանակում մեկնարկել են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Այս տարի նախատեսվում է ոռոգման համակարգն ընդլայնել 22 կիլոմետրով։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից։

Ներկայում ընթացքում են խողովակների տեղադրման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով տարվա ընթացքում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև առկա ցանցի վնասված հատվածները։
Կանաչ տարածքների պահպանման, ինչպես նաև նորերի ստեղծման համար ոռոգման նոր համակարգերի անցկացումը կենսական նշանակություն ունեցող ծրագիր է, որը տարեցտարի առավել ընդգրկուն է դառնում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն