տուն Uncategorized Մայրաքաղաքում բացվում է Պլանետարիում

Մայրաքաղաքում բացվում է Պլանետարիում

1212
0

Ինչպես ամիսներ առաջ գրել էինք, մայրաքաղաքում նախատեսվում է ստեղծել Պլանետարիում, որը նոր շունչ և մոտեցում կհաղորդեր քաղաքային արվեստին:

Հայաստանում նոր Պլանետարիումը կբացվի տեխնիկական ռեժիմով՝ 2020 թվականի մարտի 7-ին: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի փափուկ բազկաթոռների վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:

Անգլիական պարկում՝ Պլանետարիումի մոտակայքում՝ կտեղավորվի հսկա 6-մետրանոց լուսինը, որը գիշերվա ընթացքում փայլելու է:

Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի «Պլանետարիում 1» թիմի (գմբեթի տրամագծով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի համատեղ ջանքերով:

Գրիգոր Մաշուրյան, մեջբերում․

«Հատկապես ներկայումս շատ կարևոր է, երեխաների մեջ սերմանել ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտություններ, որպեսզի մեր երկրում լինեն ավելի շատ ինժեներներ, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագա զարգացումը: Պլանետարիումը հիանալի կրթական ծրագիր է պարունակում Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարներից և «Պալենատրիում 1» ստուդիայում ստեղծված ֆիլմերից»:

Պլանետարիումը պլանավորում է անցկացնել նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:

Հասցե ՝ Անգլիական պարկ, փ. Խորենացի 22/2

Հեռ.` +37443719999

Աշխատանքային ժամերը ՝ 10։00-ից 22։00-ը