տուն Հասարակություն Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կրկնայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ԲԸՏՄ

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կրկնայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ԲԸՏՄ

276
0

ՀՀ պարետի կողմից սահմանված համավարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հուլիսի 15-ին շարունակել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Զբոսայգիներում խստորեն վերահսկվել է մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի կատարումը։ Կրկնայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։

Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում տրամադրում են բժշկական դիմակներ, պարբերաբար իրազեկում և տալիս ցուցումներ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով։

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օր։