տուն Հասարակություն Իրավական Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան

Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան

296
0

Բուժման նպատակով դեռ հունվարից Գերմանիա մեկնած ու մինչ օրս Հայաստան չվերադարձած, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայութանը (ՀՔԾ) գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին գրում է armlur.am-ը:

Այժմ վարույթն իրականացնող մարմնը միջոցներ է ձեռնարկում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարարներից Սամվել Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։

Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here