տուն ժամանց Շոու-բիզ Մայլի Սայրուսը գրել է երգ իր և Լիամ Համսֆորդի բաժանման մասին

Մայլի Սայրուսը գրել է երգ իր և Լիամ Համսֆորդի բաժանման մասին

268
0

reg_1024

Մայլի Սայրուսը հրապարակել է «Drive» երգից փոքրիկ հատված, որը տեղ է գտել առաջիկայում լույս տեսնելիք «Bangerz» ալբոմի մեջ: Ինչպես նշել է Մայլին «Rolling Stone» ամսագրին տված վերջին հարցազրույցում, այս երգը իր և Լիամի բաժանման մասին է: Հիշեցնենք, որ զույգը պաշտոնապես բաժանվել էր 4 տարի միասին լինելուց հետո: «Ես գրել եմ այն Սուրբ Վալենտինի օրը: Ինձ համար հեշտ ժամանակներ չէին այդ ընթացքում: Երգն այն զգացմունքի մասին է, երբ զգում ես, որ պետք է բաժանվես մի մարդուց, սակայն չես ուզում անել այդ քայլը: Այն մասին է, երբ չես ուզում խզել հարաբերություններդ ինչ- որ մեկի հետ: Այս երգն այն մասին է, թե ինչպես պետք է շարժվել առաջ»:  Բաժանման պատճառների մասին զույգը հայտարարություններ չի արել: Խոսքեր են պտտվում միայն, որ վերջինիս պատճառը դարձել է Մայլիի սկանդալային ելույթը «MTV VMA 2013»-ի ժամանակ: Չնայած,որ զույգը վերջերս է բաժանվել, Լիամն արդեն սկսել է հանդիպել 23-ամյա դերասանուհի Էյսա Գոնսալեսի հետ: Նրանց պապարացիները նկարել են համբուրվելիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here