տուն Քաղաքական Միջազգային Մայիսի 9-ին Ռուսաստանը սադրանքներով փորձելու է տապալել Կիևի իշխանություններին․ Տուրչինով

Մայիսի 9-ին Ռուսաստանը սադրանքներով փորձելու է տապալել Կիևի իշխանություններին․ Տուրչինով

135
0

97104338104c60f87346de5ef68efb60

Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մայիսի 9-ին սադրանքներ է կազմակերպելու Ուկրաինայի հարավում և արևելքում՝ փորձելով տապալել Կիևի կենտրոնական իշխանություններին։

«Ռուսաստանի Դաշնության կողմից մեզ  պատերազմ է հայտարարվել ինչպես արևելքում, այնպես էլ հարավում։ Նրանք փորձելու են ամբողջությամբ ապակայունացնել երկրի իրավիճակը», — ասելէ  Տուրչինովը։ Նա նշել է, որ Օդեսայում տեղի ունեցած դեպքերը կազմակերպվել և համակարգվել են Ռուսաստանից։ Նա չի բացառել, որ որոշ իրավապահներ գործում են ահաբեկիչների կողմից։

Տուրչինովը զգուշացրել է, որ սադրանքներ կարող են լինել նաև այլ շրջաններում, այդ թվում՝ Կիևում։ Այդ պատճառով նա զգուշացրել է իրավապահներին՝ ավելի զգոն լինել տոնական օրերին։