Մայիսի 31-ը՝ Մեկ օր առանց ծխախոտի համաշխարհային օրն է։ Այն հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 1988 թվականին։ Այդ կազմակերպության տվյալներով՝ ծխախոտի հանդեպ սերն ամեն տարի հանգեցնում է մոտ 6 մլն մահի, որոնցից մոտ 10 տոկոսը ծխող չեն, այլ մահանում են ծխի ազդեցության պատճառով։ Բացի այդ, աշխարհում բոլոր ոչ ինֆեկցիոն մահերի 63 տոկոսը պայմանավորված է ծխախոտի բացասական ազդեցությամբ։
ԱՀԿ-ն կոչ է անում համաշխարհային առաջնորդներին՝ բարձարցնել ծխախոտի հարկերը մոտ 50 տոկոսով, ինչը թույլ կտա նվազեցնել ծխողների թիվն աշխարհում 49 մլն-ով։ Կանխատեսումների համաձայն՝ եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2030 թվականը աշխարհում ծխախոտի բացասական ազդեցությունից կմահանա 8 մլն մարդ, մահերի 80%-ն էլ բաժին կհասնի ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությամբ երկրներին։