տուն Լուրեր Մայիսի 29-ին մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը համաձայն է Նազարբաևի ու Ալիևի...

Մայիսի 29-ին մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը համաձայն է Նազարբաևի ու Ալիևի հետ. Լևոն Բարսեղյան

79
0

000

Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո չի կարողանում հանձնել պետականության քննությունը, որը 23 տարվա չարչարանքներից հետո պետք է կարողնար հեշտությամբ հանձնել:

Այս մասին այսօր «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

«Ինձ իսպառ հասկանալի է Ռուսաստանի շահը, Ադրբեջանաի շահը և Ղազախստանի շահը: Ես փորձել եմ հասկանալ նաև ՀՀ շահը եւ թե Սերժ Սարգսյանն ու իր վարչախումը ինչպես  է սպասարկում այդ շահը: Բայց իմ խելքի և մտքի ռեսուրսները թույլ չեն տալիս հասկանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը սպասարկում այդ շահը: Սեպտեմբերի 3-ից հետո խոսակցությունների տողատակին անվտանգության հարցն էր, բայց մայիսի 29-ին մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը համաձայն է Նազարբաևի ու Ալիևի հետ: Նա լռեց և համաձայնեց այն մտքի հետ, որ Հայաստանը եւ Արցախը զատ են իրարից: Իր համար նշանակություն չուենցավ, որ իր կուսակիցները հակառակ կարծիքն են ասել մինչ այդ»,-ասաց Բարսեղյանըˋ անդրադառնալով մայիսի 29-ին տեղի ունեցած Աստանայի հանդիպմանը:

Նա հավելեց, որ սեպտեմբերի 3-ից 9 ամիս անց իշխանությունը չվարեց նաև հանրային քաղաքականություն, որպեսզի կիսվեր, հանրությանը հաշվետվություն ներկայացներ: