ESPN հեռուստաընկերության լրագրող Ադրիան Վոյնարարովսկին Twitter-ում հայտնել է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները խաղացողների համար:
«Թիմերին թույլատրվելու է մարզաբազաները բացել անհատական աշխատանքի համար, բայց խմբային մարզումները դեռևս արգելված կլինեն», – գրել է լրագրողը:
Beginning on May 1, the NBA is allowing teams to open their practice facilities to players in cities and states where local governments have eased stay-at-home orders, sources tell ESPN.
— Adrian Wojnarowski (@wojespn) April 25, 2020
Ավելի վաղ ESPN-ը հայտնել էր, որ NBA-ի ղեկավարությունը և խաղացողների միությունը պայմանավորվել են բասկետբոլիստների աշխատավարձերը կրճատել 25% -ով`կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով: Ըստ հեռուստաալիքի, ապրիլ ամսվա համար վճարումները կկատարվեն ամբողջությամբ, բայց մայիսի 15-ից կկրճատվեն մեկ քառորդով: Ավելին, եթե բոլոր նախատեսված հանդիպումները անցկացվեն կանոնավոր մրցաշրջանի շրջանակներում, ապա ամբողջ գումարը կվերադարձվի բասկետբոլիստներին:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին NBA-ն հայտարարեց մրցաշրջանի դադարեցումը անորոշ ժամանակով, այն բանից հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց Յուտա Ջազի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ: Ֆրանսիացին դարձել է լիգայի առաջին վարակակիր խաղացողը:
Աղբյուրը՝ Armsport.am