Կիևի անկախության հրապարակի հարևանությամբ, որտեղ ցուցարարները շարունակում են բողոքի ակցիաները, մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Վաղ առվոտյան հայտնի է դարձել, որ «Ուկրաինա» հյուրանոցի հարևանությամբ մի մարդ իրեն վատ է զգացել։ Ակցիայի կազմակերպիչները շտապել են նրան օգնություն ցուցաբերել՝ մինչև կժամաներ շտապ օգնությունը, սակայն բժիշկները փաստել են տղամարդու մահը։
Ականատեսները պատմում են, որ կոտրված է եղել տղամարդու գլուխը, նրանք նկատել են արյան հետքեր։ Երբ մարդիկ շտապել են օգնություն ցուցաբերել տղամարդուն, այդ վայրից արագ հեռացել է մի մեքենա։