տուն Քաղաքական Միջազգային Մայդանում մարգեր են սարքել և խոզ են պահելու (լուսանկարներ)

Մայդանում մարգեր են սարքել և խոզ են պահելու (լուսանկարներ)

301
0

1377615

Եվրամայդանի ակտիվիստները որոշել են ազատ ժամանակը լրացնել Կիևի կենտրոնի մի հատվածում այգեպանություն անելով: Ավելին` նրանք այս շաբաթ նախատեսում են նաև ստեղծել խոզանոց, որտեղ կենդանիներ կպահեն: Այս մասին հաղորդում է UNN գործակալությունը:

Ակտիվիստներն արդեն մարգեր են սարքել իրենց վրանների մոտ` ցանելով բողկ, կանաչի, սոխ և այլն: Բացի այդ, նախատեսվում է Մայդանում պահել հավեր, իսկ ապագայում` նաև երկու խոզ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մայդանի մի շարք ակտիվսիտներ որոշում են կայացրել շարունակել իրենց ակցիաները Կիևի կենտրոնում և չհեռանալ, քանի դեռ չի ձևավորվել օրինական իշխանություն: