տուն Քաղաքական Միջազգային Մայդանում հավաքվել են 500 հազար ժողովուրդ

Մայդանում հավաքվել են 500 հազար ժողովուրդ

167
0

BaZk-e0CUAE42_a

Կիեւի Անկախության հրապարակում Համաժողովրդական ժողովի են դուրս եկել 500 հազար մարդ։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Բատկիվշինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկը։

Նա ճշտել է, որ այսէրվա ակցիան մեկ օրով չէ։ Մասնակիցնելը գիշերելու են հրապարակում։

Մեկնաբանելով դատարանի որոշումը, որով արգելվում էր Մայդանում, Եվրոպական հրապարակում ակցիաների անցկացումը, Յացենյուկն ասել է. «Ես ոչ մի դատական որոշում չեմ ճանաչում։ Դատարանը չի կարող գնալ ուկրաինական ժողովրդի կամքին հակառակ, իսկ ժողովրդի կամքը ամրագրված է Սահմանադրությամբ՝ Ուկրաինայի քաղաքացիները իրավունք ունեն խաղաղ ժողովների»։

Իսկ հարցին, թե մարդիկ ինչքան կմնան Մայդանում՝ Յացենյուկը պատասխանել է. «Մենք զբաղեցրել ենք հրապարակը եւ ունենք պահանջների շարք։ Առաջին՝ Ազարովի կառավարության հրաժարական, երկրորդ՝ Յանուկովիչի պատասխանատվությունը, որն է՝ իր հրաժարականը եւ նախագահական եւ պառլամենտական վաղաժամկետ ընտրությունների անցկացում։ Սսա մեկէրյա ակցիա չէ։ Ժողովպդի ոգում այսպիսի դրսեւորում չէր եղել վերջին տասնամյակների ընթացքում։ Ցույցերի դուրս են գալիս ոչ թե փողի համար, այլ իրենց հոժար կամքով»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here