տուն Քաղաքական Միջազգային Մայդանում կրկին անվադողեր են այրվում (տեսանյութ)

Մայդանում կրկին անվադողեր են այրվում (տեսանյութ)

74
0

1481924

Այսօր վաղ առավոտից Ուկրաինայի մայրաքաղաքի Անխակության հրապարակում՝ Մայդանում, հավաքվել էին բազմաթիվ ոստիկաններ, որոնք ուղեկցում էին կոմունալ ծառայությունների աշխատակիցներին։

Վերջիններս պետք է սկսեին Մայդանը մաքրել վրաններից և աղբից, որն այստեղ կուտակվել է երկարատև նստացույցերի հետևանքով։
Սակայն, սրան ի պատասխան՝ մայդանցիները, որոնք հրաժարվում են լքել հրապարակը, քանի որ կարծում են, որ իրենք հեղափոխությունը չեն հասցրել իր տրամաբանական ավարտին, սկսել են այրել անվադողերը, որոնք այդտեղ նախապես հավաքել էին՝ սպառնալով բախումներ սկսել իրավապահների հետ։