Ուկրաինայի ոստիկանության հատուկջոկատայինները հարձակվել են Ինստիտուտսկայա փողոցում գտնվող Մայդանի պատնեշներից մեկի վրա։ Այս մասին հայտնում է LB.ua-ն։
Պարբերականի հաղորդմամբ՝ «Բերկուտը» մարդկանց քշում է դեպի Մայդան Նեզալեժնոստի (Ազատության հրապարակ)՝ նրանց վրա քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետելով։
Մարդիկ ընկնում են, իսկ հատուկջոկատայինները շարունակում են նրանց մահակներով ծեծի ենթարկել։
Ինչպես աելի վաղ հայտնել էինք, այսօր Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է երեք ընդդիմադիր։