տուն Քաղաքական Միջազգային Մայդանի վրա գրոհած ոստիկաններից մեկի հայրը ծնկի է եկել ցուցարարների առաջ

Մայդանի վրա գրոհած ոստիկաններից մեկի հայրը ծնկի է եկել ցուցարարների առաջ

182
0

1332369

Երեկ Մայդանում տեղի ունեցող հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել մի քանի օր առաջ ցուցարարներին դաժան ծեծի ենթարկած հատուկ ջոկատի՝ Բերկուտի ոստիկաններից մեկի հայրը։

Նա ներողություն է խնդրել հավաքվածներից` կատարվածի համար, հետո ծնկի է իջել։ Նրա ելույթից հետո մարդիկ երկար ժամանակ ծափահարել են նրան, իսկ երգչուհի Ռուսլանան, ով բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է և վարում է հանրահավաքը, երկար ժամանակ հուզմունքից թաքցրել է դեմքը։

Տղամարդը դիմել է բոլոր ծնողներին՝ կոչ անելով «կենդանի շղթա» կազմել ոստիկանության և ցուցարարների միջև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here