տուն Քաղաքական Միջազգային Մայդանը կրկին դիմակայեց

Մայդանը կրկին դիմակայեց

227
0

1331471

Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայիններին չի հաջողվել մաքրել Կիևի մայդանը ցուցարարներից և վրանային քաղաքից։ Թեպետ ոստիկանությունը կարողացել է քանդել որոշ բարիկադներ, սակայն Մայդանի մեծ մասը մնացել է ցուցարարների վերահսկողության տակ։ Այս պահին Մայդանում կա մոտ 25 հազար ցուցարար։

Korrespondent.net-ը տեղեկացնում է, որ այս պահին ոստիկանության և ընդդիմության միջև տեղի են ունենում բանակցություններ։ Հաղորդվում է նաև ցուցարարների թվի աճի մասին։ Հայտնի է նաև, որ Մայդանը գրեթե բոլոր կողմերից շրջափակվում է, չեն աշխատում մետրոյի հարակից կայարանները, որպեսզի եվրաինտեգրման կողմնակիցները չկարողանան միանալ ցուցարարներին։

Այստեղ կարող եք հետևել Մայդանից ուղիղ հեռարձակմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here