տուն Քաղաքական Միջազգային Մայամիում 10 միլիոնով վաճառվել է թմրաբիզնեսի արքա Պաբլո Էսկոբարի առանձնատունը

Մայամիում 10 միլիոնով վաճառվել է թմրաբիզնեսի արքա Պաբլո Էսկոբարի առանձնատունը

104
0

article-2623951-1DB43C5D00000578-2_634x357

Ինչպես տեղեկացնում է La Segunda-ն, Մայամիում 10 միլիոն դոլարով վաճառվել է թմրաբիզնեսի ամենահայտնի պարագլուխներից մեկի՝ Պաբլո Էսկոբարի շքեղ առաձնատունը։

1980-ականներին Էսկոբարը գլխավորում էր ԱՄՆ-ում հետախուզվող ամենավտանգավոր հանցագործների ցանկը և համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Էսկոբարը տարեկան տասնյակ տոննա թմրանյութեր էր տեղափոխում ԱՄՆ։ Նա սպանվել է 1993 թվականին Կոլումբիայի հատուկջոկատայինների օպերացիայի ժամանակ, իսկ նրա գլխավորած կարտելը դադարեցրել է իր գոյությունը։

Էսկոբարին պատկանող տունը կառուցված է 700 քառակուսի մետր տարածքի վրա, այն գնել է մի գործարար, ով պատրաստվում է քանդել այն և նորը կառուցել։ Էսկոբարի առանձնատունը բռնագանձվել էր ԱՄՆ իշխանությունների կողմից։ Այն ժամանակ Էսկոբարին է պատկանել մի քանի առանձնատուն, որոնց ընդհանուր արժեքը տատանվել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի սահմաններում։